FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  353

Իրեր, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելը և առգրավելը.
1. Հարկային հսկողության շրջանակներում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձանց ներկայությամբ կարող են Կառավարության սահմանած կարգով վերցնել հարկային հսկողությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի կրկնօրինակներ և իրեր (նյութական կրիչով տվյալ հարկային ստուգմանն առնչվող տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի, տեսաձայնագրությունների կրկնօրինակ), փորձանմուշներ, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ նաև փաստաթղթերի բնօրինակներ՝ չխոչընդոտելով հարկ վճարողի բնականոն աշխատանքին, որոնք պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ, քան փաստաթղթերը վերցնելուց երեք տարի հետո վերադարձվում են հարկ վճարողին.
1.1. Հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին առաջարկում են ներկայացնել հարկային հսկողությանն առնչվող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրերը, փաստաթղթերը կամ դրանց կրկնօրինակները, իսկ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձի հրաժարվելու կամ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից գրավոր եղանակով առաջարկված ողջամիտ ժամկետում դրանք չտրամադրելու, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում իրավասու են իրականացնելու բացառապես հարկային հսկողությանն առնչվող իրերի և փաստաթղթերի առգրավում՝ Կառավարության սահմանած կարգով.
1.2. Առգրավումն իրականացվում է հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պատճառաբանված գրավոր որոշման հիման վրա:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  353

1.3. Առարկաների և փաստաթղթերի առգրավումն իրականացվում է այն անձանց մասնակցությամբ, որոնցից իրականացվում է առգրավումը: Անհրաժեշտության դեպքում առգրավմանը կարող է ներգրավվել փորձագետ: Առգրավման ընթացքը տեսաձայնագրվում է հարկային մարմնի ղեկավարի հաստատած ցանկում ներառված տեխնիկական միջոցների օգտագործմամբ, բացառությամբ տեխնիկական միջոցների անսարքության և օգտագործման անհնարինության դեպքերի, որի մասին հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք կազմում են համապատասխան արձանագրություն: Տեսաձայնագրությունը կամ տեսաձայնագրման իրականացման անհնարինության արձանագրությունը կցվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արձանագրությանը: Առգրավված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննումը կատարվում է բացառապես դատարանի որոշման հիման վրա.
1.4. Առգրավումից առաջ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է անձին, որից իրականացվում է առգրավումը, ծանոթացնել որոշմանը և նրան հանձնել որոշման պատճենը: Դրա համար նրանից վերցվում է ստորագրություն: Ստորագրելուց հրաժարվելու դեպքում կատարվում է նշում.
1.5. Առգրավում իրականացնելիս հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի հարկադրաբար բացելու փակ գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային, արխիվային տարածքները և հարկ վճարողի գործունեությունն իրականացնելու համար օգտագործվող այլ տարածքներ ու շինություններ, եթե հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձը հրաժարվում է կամովին բացել դրանք, որի մասին նշվում է արձանագրությունում:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  353

2. Իրեր, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու կամ առգրավելու վերաբերյալ կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն, որում նշվում են վերցված կամ առգրավված իրերի, փորձանմուշների և փաստաթղթերի անվանումները, քանակը, հնարավորության դեպքում՝ նաև դրանց արժեքային մեծությունը: Արձանագրությունն ստորագրում են հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն ու հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձը: Իրեր, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու կամ առգրավելու արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին.
3. Այն դեպքերում, երբ վերցված փաստաթղթերի կրկնօրինակները բավարար չեն հարկային հսկողության միջոցառումների իրականացման համար կամ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց մոտ առկա են բավարար հիմքեր հարկ վճարողի կողմից փաստաթղթերի բնօրինակները ոչնչացնելու, թաքցնելու, փոփոխելու կամ փոխարինելու մտադրությունների մասին, հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի առգրավելու փաստաթղթերի բնօրինակները՝ սույն հոդվածով սահմանված կարգով: Փաստաթղթերի բնօրինակների առգրավման ժամանակ դրանցից պատրաստվում են կրկնօրինակներ, որոնք հաստատվում են հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ստորագրությամբ և փոխանցվում են հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին: