FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  460

3. Ղազախստանի Հանրապետություն ներմուծված և ընդերքօգտագործման վերաբերյալ պայմանագրերի շրջանակներում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ «ապրանքների բացթողում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների դեպքում մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարեցվում է սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ պայմանով, որ այդ ապրանքների համար մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը, այդ ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատելու պայմանների խախտման հետ կապված, վրա չի հասել, և այդ ապրանքները ճանաչվում են որպես Միության ապրանքներ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  460

Անցումային դրույթներ՝ ընդերքօգտագործման ոլորտում (վառելիքաէներգետիկ հատվածում) առաջացած իրավահարաբերությունների վերաբերյալ.
1. Այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանի Դաշնությունում՝ ընդերքօգտագործման ոլորտում (վառելիքաէներգետիկ հատվածում) առաջացել են մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը և ծագում են այն ուժի մեջ մտնելուց հետո, կիրառվում է Ռուսաստանի Դաշնության մաքսային օրենսդրությունը, որին համապատասխան գործում են համապատասխան պայմանագրերը, իսկ այդ մաքսային օրենսդրություններով չկարգավորվող մասով՝ սույն Օրենսգիրքը.
2. Այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք Ղազախստանի Հանրապետությունում՝ ընդերքօգտագործման ոլորտում (վառելիքաէներգետիկ հատվածում) առաջացել են մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը և առաջանում են այն ուժի մեջ մտնելուց հետո, կիրառվում է Ղազախստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը, որին համապատասխան գործում են համապատասխան պայմանագրերը՝ հետևյալ առանձնահատկությունների հաշվառմամբ՝
    1) Ղազախստանի Հանրապետության այդ մաքսային օրենսդրությամբ չկարգավորվող մասով կիրառվում են սույն Օրենսգրքի դրույթները.
    2) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության առաջացման կամ դադարեցման մասով, այդ թվում՝ ընդերքօգտագործման վերաբերյալ պայմանագրերի շրջանակներում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ «ապրանքների բացթողում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով կամ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասով, կիրառվում են սույն Օրենսգրքի դրույթները.
    3) պայմանականորեն բաց թողնված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման մասով, արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով, կիրառվում է Ղազախստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը: