Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 102 Ապրանքների ձևակերպումը «Արտահանում» մաքսային ընթացակարգով. 1. «Արտահանում» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 21-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան. 2. Միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմինը կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետից առավել կարճ ժամկետ. 3. Միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետից առավել կարճ ժամկետ սահմանված լինելու դեպքում հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմինը կարող է երկարաձգել այն՝ Միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով. 4. Մաքսային մարմնի կողմից սույն մասով նշված դիմումը մերժելու դեպքում հայտարարատուին ներկայացվում են նաև մերժման հիմքերը: |