Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 293 Լիազորված տնտեսական օպերատորի վկայականի գործողության կասեցումը և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու հիմքերը. 1. Լիազորված տնտեսական օպերատորի վկայականի գործողության կասեցման հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին կետով. 2. Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերում լիազորված տնտեսական օպերատորի վկայականի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող՝ սույն օրենքով, վարչական և քրեական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավախախտումների ցանկը սահմանում է Կառավարությունը. 3. Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորի վկայականի գործողության կասեցման լրացուցիչ հիմքերը կարող են սահմանվել օրենքով. 4. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 8-րդ կետով. 5. Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ իրավաբանական անձի վերակազմակերպումը հիմք չէ իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու համար այն դեպքում, երբ վերակազմակերպումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ կետով սահմանված եղանակներով և չի հանգեցրել վերակազմակերպված իրավաբանական անձի՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու համար Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված պայմանների պահպանվածության բացակայությանը. 6. Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված դեպքերում իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու համար հիմք հանդիսացող՝ սույն օրենքով, վարչական և քրեական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավախախտումների ցանկը սահմանում է Կառավարությունը. 7. Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու լրացուցիչ հիմքերը սահմանվում են օրենքով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 293 8. Սույն օրենքի 58-րդ գլխով սահմանված՝ մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում Միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ ենթակետով ամրագրված հիմքով լիազորված տնտեսական օպերատորի վկայականի գործողությունը չի կասեցվում, եթե մաքսային կանոնների խախտման հայտնաբերման օրն ընդգրկող տարվա ընթացքում լիազորված տնտեսական օպերատորի նկատմամբ մաքսային կանոնների խախտման համար վարույթ հարուցվում է առաջին անգամ: |