FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  20

Լիազոր մարմնի կազմում չընդգրկված փրկարարների աշխատանքի և հանգստի ռեժիմները.
1. Լիազոր մարմնի կազմում` փրկարարական ծառայության մեջ չընդգրկված փրկարարների ամենօրյա աշխատանքի ռեժիմը որոշվում է ներքին աշխատանքային կանոններով.
2. Կախված արտակարգ իրավիճակների բնույթից, փրկարարական աշխատանքներից, բժշկական ցուցումներից` արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ փրկարարի աշխատանքի ռեժիմն ու աշխատանքային օրվա տևողությունը կարող է փոփոխվել արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարի կողմից.
3. Փրկարարների ամենամյա հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է`
    ա) փրկարարի պաշտոնում մինչև 10 տարի աշխատանքի համար` 30 օրացուցային օր.
    բ) 10-ից 15 տարի անընդհատ ստաժի դեպքում` 35 օրացուցային օր.
    գ) 15 տարուց ավելի անընդհատ ստաժի դեպքում` 40 օրացուցային օր.
4. Փրկարարներն ապահովվում են փրկարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ հանդերձանքով և սարքավորումներով.
5. Ելնելով փրկարարական աշխատանքների առանձնահատկություններից` աշխատանքային օրենսդրության պահանջները փրկարար ուժերի և փրկարարների վրա տարածվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին: