Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 118 Աստրենտի չափը և դրա հաշվարկը. 1. Նախնական աստրենտը սահմանվում է՝ 1) որոշակի գործողություններ կատարելու պահանջի առաջին խախտման համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, իսկ կետանցի յուրաքանչյուր հաջորդ օրվա համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով. 2) պարբերական գործողություններ կատարելու պահանջի խախտման առաջին դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, իսկ խախտման յուրաքանչյուր հաջորդ դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով. 3) որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջի խախտման առաջին դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, իսկ խախտման յուրաքանչյուր հաջորդ դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Եթե արգելված գործողությունների կատարումը կրում է տևող բնույթ, ապա խախտման դեպք է համարվում խախտման յուրաքանչյուր օրը. 2. Նախնական աստրենտը հաշվարկվում է սույն օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո. 3. Վերջնական աստրենտ նշանակելիս դատարանը սահմանում է դրա չափը պարտավորության կատարման կետանցի յուրաքանչյուր օրվա, իսկ պարբերական գործողություններ կատարելու և որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջներով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իմաստով։ Դատարանը պահանջատիրոջ միջնորդությամբ կարող է սահմանել նաև աճողական աստրենտ, որի պարագայում աստրենտի չափն աճում է կատարման կետանցի որոշակի ժամկետ (հաջորդական ժամկետներ) կամ պահանջի խախտման դեպքերի որոշակի քանակ (հաջորդական քանակներ) լրանալուց հետո. 4. Վերջնական աստրենտի չափը որոշում է դատարանը՝ այն հաշվով, որ այն բավարար լինի պարտապանին ոչ դրամական պարտավորության կատարմանը հակելու համար։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 118 5. Վերջնական աստրենտի չափը որոշելիս, մասնավորապես գործի հանգամանքներից կախված և համապատասխան տվյալների առկայության դեպքում, հաշվի են առնվում պարտավորությունը հարկադիր կատարման միջոցներով կատարելու իրավական և փաստացի հնարավորությունը, նաև այն ջանքերը և ծախսերը, որոնք կարող են պահանջվել հարկադիր կատարման համար, պարտապանի գույքային դրությունը, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պարտապանի հասույթի և շահույթի չափերը, պարտավորությունը չկատարելու հարցում պարտապանի անբարեխղճության աստիճանը, պահանջատիրոջ համար պարտավորության կատարման նշանակությունը, հրատապությունը և դատարանի կողմից կարևորվող այլ հանգամանքներ. 6. Վերջնական աստրենտի չափը բոլոր դեպքերում կետանցի մեկ օրվա (խախտման մեկ դեպքի) համար սահմանվում է ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկի և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։ Եթե աճողական աստրենտը կետանցի որոշակի ժամանակահատվածից հետո գերազանցում է օրական (խախտման մեկ դեպքի համար) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ապա աստրենտը հաշվարկվում է օրական (խախտման մեկ դեպքի համար) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով. 7. Վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու և աստրենտը դադարեցնելու մասին դատարանի որոշումները կիրառվում են դրանց օրինական ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածի նկատմամբ. 8. Աստրենտ չի հաշվարկվում ոչ դրամական պահանջի կատարումը սույն օրենքի 55-րդ հոդվածի հիման վրա հետաձգված կամ տարաժամկետված լինելու, ինչպես նաև տվյալ կատարողական վարույթը սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված հիմքերով կասեցված լինելու ժամանակահատվածներում. 9. Ոչ դրամական պահանջով կատարողական վարույթի կարճումը դադարեցնում է աստրենտի հաշվարկը վարույթի կարճման պահից՝ առանց դրա մասին դատարանի հատուկ որոշման. 10. Աստրենտի հաշվարկը դատական ակտի հիման վրա կատարում է հարկադիր կատարողը։ |