FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  126

Գործն ըստ էության լուծող դատական ակտի բովանդակությունը.
1. Դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից.
2. Վճռի ներածական մասը բովանդակում է վարչական դատարանի լրիվ անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, վճիռը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունը, հայցի առարկան։ Վճռի ներածական մասում պետք է նշվեն նաև դատավարության մասնակիցների և նրանց ներկայացուցիչների` անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման վկայականի համարը, նրանց հաշվառման վայրի հասցեները, իսկ ներկայացուցիչների մասնակցության դեպքում՝ նաև որպես ներկայացուցիչ հանդես գալու համար հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները։ Վերը նշված տեղեկությունները վճռի ներածական մասում նշվում են նաև երրորդ անձանց վերաբերյալ, եթե այդպիսիք դատարանը ստացել է գործի քննության ընթացքում.
3. Վճռի նկարագրական մասը բովանդակում է`
    1) նշում, թե երբ է հայցը ներկայացվել վարչական դատարան, և երբ է այն ընդունվել վարույթ.
    2) նշում՝ հայցի առարկայի կամ հիմքի փոփոխության մասին՝ փոփոխության դեպքում նշելով փոփոխության ամսաթիվը և էությունը.
    3) նշում՝ հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայց, հակընդդեմ հայցի պատասխան ներկայացնելու մասին.
    4) նշում՝ գործին երրորդ անձանց ներգրավելու մասին.
    5) նշում` առանձին ակտի ձևով ընդունված որոշումների մասին.
    6) նշում՝ վերադաս դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկվելու մասին։ Տվյալ դեպքում շարադրվում է նաև համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը.
    7) նշում` դատավարության մասնակիցների և նրանց ներկայացուցիչների՝ դատական նիստին ներկայանալու կամ չներկայանալու մասին.
    8) հայցի հակիրճ բովանդակությունը` յուրաքանչյուր պահանջը, յուրաքանչյուր պահանջի հիմքում դրված փաստերը` շարադրելով այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորը, յուրաքանչյուր պահանջի իրավական հիմքերն ու հիմնավորումները` վկայակոչելով օրենքների և այլ իրավական ակտերի նորմերը.
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  126

9) պատասխանողի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը` հայցվորի յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակի առարկելու վերաբերյալ, առարկության հիմքում դրված փաստերը` շարադրելով այն փաստերը, որոնց վրա հիմնվում է պատասխանողը, առարկության իրավական հիմքը` շարադրելով պատասխանողի փաստարկները պահանջի իրավական հիմնավորման վերաբերյալ՝ վկայակոչելով օրենքի և այլ իրավական ակտերի նորմերի վկայակոչմամբ.
    10) երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի համապատասխանաբար 8-րդ կամ 9-րդ կետին համապատասխան.
    11) հակընդդեմ հայցվորի և հակընդդեմ հայցով պատասխանողի դիրքորոշումները, որոնք շարադրվում են սույն մասի համապատասխանաբար 8-րդ և 9-րդ կետերին համապատասխան.
    12) դատարանի նախաձեռնությամբ ձեռք բերված փաստերը և դրանց վերաբերյալ դատավարության մասնակիցների դիրքորոշումները.
4. Վճռի պատճառաբանական մասը բովանդակում է՝
    1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
    2) գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը՝ շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ և գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի՝ դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը.
    3) եզրահանգում՝ կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք դատարանը վերաբերելի է համարում.
    4) եզրահանգում` որևէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին՝
    ա. հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,
    բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը եկել է նման եզրահանգման.
    5) եզրահանգում` դատավարության մասնակիցների պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.
    6) դատարանի դիրքորոշումը՝ դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
5. Վճռի եզրափակիչ մասը բովանդակում է`
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  126

1) յուրաքանչյուր պահանջ լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.
    2) եզրահանգում` դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ.
    3) եզրահանգում` հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին.
    4) կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին.
    5) վճռի բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը.
6. Վարչական դատարանի վճիռը կայացրած դատավորը կնքում է վճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում է վճռի եզրափակիչ մասը: