Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 469 Պետական սահմանն ապօրինի հատելը. 1. Առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով. 2. Քրեական պատասխանատվության տարիքի չհասած կամ հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ իր արարքը ղեկավարելու ունակությունից ամբողջությամբ կամ մասամբ զրկված անձի՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության հատելուն օժանդակելը կամ դա կազմակերպելը՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով. 4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով. 5. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում թրաֆիքինգից տուժած անձի վրա, ինչպես նաև ապաստան հայցողի վրա, որը, ուղղակիորեն գալով այն տարածքից, որտեղ նրա կյանքը կամ ազատությունը վտանգված է եղել, առանց ձգձգման դիմում է իրավասու մարմին և մատնանշում իր ապօրինի մուտքի հիմնավոր պատճառը: |