Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 47 Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընթացքում փորձնական հանույթի իրականացումը և օգտակար հանածոների փորձանմուշների տեղափոխումը. 1. Երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված լինելու դեպքում իրավունք ունի երկրաբանական ուսումնասիրությունների վերջին փուլում իրականացնելու փորձնական հանույթ և երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասից տեղափոխելու օգտակար հանածոյի փորձանմուշներ, եթե դա անհրաժեշտ է օգտակար հանածոյի հետազոտման համար` օգտակար հանածոյի արժեքի որոշման կամ օգտակար հանածոյի փորձաքննություն անցկացնելու նպատակով: Այլ նպատակներով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասից օգտակար հանածոյի տեղափոխումն արգելվում է. 2. Երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ փորձնական հանույթի ֆիզիկական ծավալները սահմանում է լիազոր մարմինը: |