Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 ԼՈՒՐՋ ՎՆԱՍԻ ԿԱՄ ԼՈՒՐՋ ՎՆԱՍԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ. 1. Լիազոր մարմինն ուսումնասիրության արդյունքում եզրակացություն է տալիս լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի մասին, որն ընդգրկում է նաև լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի և ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով և տվյալ պայմաններով ներմուծման միջև պատճառահետևանքային կապի հիմնավորումները: Լիազոր մարմնի եզրակացությունը պետք է հիմնված լինի գործին առնչվող ու տնտեսության ճյուղում ստեղծված վիճակի պատճառ հանդիսացող գործոնների վրա, մասնավորապես` ա) ուսումնասիրվող ապրանքի ներմուծման ծավալներն ու դրանց աճի գործակիցը. բ) ներքին շուկայի բաժինը, որը գրավվել է ուսումնասիրվող ապրանքի ներմուծման աճող ծավալներով. գ) ներմուծված ապրանքների գինը. դ) տնտեսության ճյուղի վրա ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով և տվյալ պայմաններով ներմուծման ազդեցությունը` հաշվի առնելով հետևյալ գործոնները` - ներքին արտադրության ծավալները, - արտադրական կարողությունների շահագործման աստիճանը, - ապրանքի պահեստավորված ծավալները, - շուկայի բաժինը, - վաճառքի ծավալները, - զբաղվածությունը և աշխատավարձը, - ներքին շուկայում ապրանքի գները, - շահույթները և վնասները. ե) ուսումնասիրվող ապրանքի աճող ներմուծման հետ չառնչվող գործոնները, որոնք լուրջ վնաս են հասցնում տնտեսության ճյուղին կամ ստեղծում են լուրջ վնասի վտանգ. 2. Լուրջ վնասի վտանգի դեպքում Լիազոր մարմինը, ի լրումն սույն հոդվածի 1-ին կետում նշվածների, հաշվի է առնում հետևյալ գործոնները` ա) արտահանող կամ ծագման երկրում(ներում) ուսումնասիրվող ապրանքի արտահանման կարողությունները. բ) ուսումնասիրվող ապրանքի` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ծավալների աճելու հնարավորությունները. գ) այլ գործոններ: |