FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 17

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  47

Շքանշանի հիմքը պատրաստված է 925 հարգի արծաթից: Շքանշանի դիմային կողմը մանրագլանվածքային է: Դիմային կողմից հիմքի եզրագծով 1,5 մմ լայնության եզրաշերտ է: Քառակուսիների համադրությունը պատրաստված է 585 հարգի ոսկուց, 8 անկյուններում ագուցված է 0,1 կարատանոց մեկական ադամանդ: Քառակուսիների համադրումից առաջացած 8 եռանկյունաձև անկյուններում ագուցված է 8 եռանկյունաձև արհեստական սուտակ: Շքանշանի շրջանակը պատրաստված է 925 հարգի արծաթից, կենտրոնում տեղադրված է Տիգրան Մեծի դիմանկարը` աջ կիսադեմով: Դիմանկարը ոսկեզօծ է և եզերապատված 0,07 կարատանոց 15 ադամանդով: Շրջանակի ներքևի հատվածում արծնապատ կարմիր ֆոնին 925 հարգի արծաթով գրված է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, սպիտակ, մեջտեղում` ոսկեգույն զոլակով պատված կարմիր ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից: Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով: «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի քառաթև խաչի տեսք: Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից: Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները ոսկեզօծված են: Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է: Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքևի մասում: Ժապավենի երկարությունը 70 մմ է, լայնությունը` 19 մմ, պատրաստված է կարմիր գույնի մետաքսից` երիզված 2 սպիտակ զոլերով: Ժապավենի կարմիր գոտու վրա՝ խաչից վեր, 3 մմ բարձրությամբ ամրացված է ոսկուց պատրաստված՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից: Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով: «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  47

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի քառաթև խաչի տեսք: Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից: Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները պատրաստված են արծաթից: Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է: Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքևի մասում: Ժապավենի երկարությունը` 70 մմ է, լայնությունը` 19 մմ, պատրաստված է սպիտակ գույնի մետաքսից` երիզված 2 կարմիր զոլերով: Ժապավենի սպիտակ գոտու վրա՝ խաչից վերև, 3 մմ բարձրությամբ ամրացված է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը: Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից: Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով: Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը (այսուհետ` շքանշան) հավասարաթև խաչ է` քառակուսու յուրաքանչյուր կողմում 5 մմ երկարությամբ և 5 մմ խորությամբ կիսակլոր բացվածքով: Շքանշանը 2 անկյունագծով 55 մմ է, կշիռը` 50 գրամ: Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթից, Վարդան Մամիկոնյանի դիմապատկերը` ոսկուց: Շքանշանի վրա ագուցված է տարբեր չափերի 9 կապույտ շափյուղա: Խաչի կենտրոնում` շրջագծով, որի տրամագիծը 1,56 սմ է, արծաթե ֆոնին տեղադրված է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը` աջ կիսադեմով: Ոսկեզօծ ֆոնին 925 հարգի արծաթով գրված են` վերևում «ՍՊԱՐԱՊԵՏ», ներքևում «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» մակագրությունները: Շքանշանը եզերող 27 մմ տրամագծով շրջանակի 4 հատվածներում պատկերված են դափնու ճյուղեր, իսկ դափնու ճյուղերի և եզրաշերտի միջև ընկած փոսորակ հատվածը պատված է բաց երկնագույն արծնապատ շերտով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  47

Խաչի ներքևի ծայրից դեպի վերին հատված է բարձրանում և աջ թևից դեպի ձախ է տարածվում երկթեք շերտ, որի աջակողմյան, ձախակողմյան և ներքևի թևերի վերջնամասերում տեղադրված են ընդհանուր պատկերին թրի կոթի տեսք հաղորդող երեքական շրջանակներ: 3 կողմերի 5 մմ տրամագիծ ունեցող շրջանակների մեջ ագուցված է 2, իսկ 4 մմ տրամագիծ ունեցող 2 շրջանակների մեջ` 1 կարատանոց կապույտ շափյուղա: Խաչի ամբողջ եզրագիծն ընդգծված է ոսկու 1,5 մմ-անոց շերտով: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, արծաթագույն, մեջտեղում` ծիրանագույն ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից: Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով: Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի ութաթև վարդյակի տեսք, որի անկյուններում տեղադրված են ճառագայթաձև զարդեր: Վարդյակը կենտրոնում ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը` լուսապսակով, ձախ ձեռքին բացված գիրք է, աջ ձեռքը բարձրացված է դեպի վեր: Պատկերի ներքևում կա 3 տողով մակագրություն` «ՍԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ»: Վարդյակն արծաթից է՝ ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցված են, իսկ մնացածը` անփայլ: Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում՝ ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացված է ադամանդ՝ մոտավորապես 0,125 կարատի չափով: Շքանշանի չափերն են` 40 մմ x 40 մմ, շեղանկյանը` 15 մմ x 15 մմ: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, արծաթագույն, մեջտեղում` մուգ վարդագույն ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից: Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով: Պատվո շքանշան
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  47

Պատվո շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է: Ունի ուռուցիկ երկթև հնգանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում ճառագայթաձև պատկերներ են: Շքանշանի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է ոսկեգույն արծիվ` Արարատ լեռան ֆոնին: Արծվից ներքև ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը: Պատկերները եզերված են ոսկեգույն դափնու տերևներով, իսկ զինանշանի և դափնեպսակի միջև ընկած տարածքը պատված է կաթնագույն արծնով: Շքանշանը ոսկեպատված է 999 հարգի ոսկով: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ` ժապավենին ամրանալու համար: Ժապավենը բաց կապույտ է, լայնությունը 40 մմ է։ Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, կապույտ ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից: Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են՝ 65 մմ X 65 մմ: Ունի ութակողմ ճառագայթաձև բազմանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Պատկերի ուղիղ կենտրոնում ոսկեգույն խաչ է, որի չորս թևերը պատված են մուգ կարմիր արծնով: Խաչի կենտրոնի կլոր հարթակի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը: Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերով: Շքանշանի ոսկեգույն պատկերները պատված են 999 հարգի ոսկով: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մուգ կարմիր ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  47

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են՝ 65 մմ X 65 մմ: Շքանշանն ունի ութակողմ ճառագայթաձև բազմանկյուն, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Պատկերի կենտրոնում կա խաչ, որի չորս թևերը պատված են մուգ մանուշակագույն արծնով: Խաչի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը: Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է արծաթագույն ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերով: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մանուշակագույն ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից: Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով: Բարեկամության շքանշան Բարեկամության շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից` պատված բարձր հարգի ոսկով: Շքանշանի արտագծած շրջանագծի տրամագիծը 65 մմ է, այն ունի ուռուցիկ, հնգաթև խաչի տեսք, որի բոլոր թևերը դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև ուրվագծերի եզրային շերտերը պատված են 5 տարբեր գույների սառը արծնով՝ խորհրդանշելով աշխարհի 5 մայրցամաքները: Շքանշանի կենտրոնի կլոր հարթակը եզերված է ցորենի հասկերով: Հարթակի վերևի մասում կորաձև գրված է «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» բառը: Շքանշանի կենտրոնը եզերված է շղթայաձև նախշազարդով, որի կենտրոնական մասում երկրագնդի ֆոնին պատկերված է բարեկամության խորհրդանիշը` ձեռքսեղմումը: Կենտրոնական պատկերը պատված է տարալեզու գրերով (Միավորված ազգերի կազմակերպության 6 պաշտոնական լեզուներով), որոնք թարգմանաբար նշանակում են «Բարեկամություն»: Շքանշանը պատված է 999 հարգի ոսկով: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  47

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մուգ կարմիր, մեջտեղում՝ եռագույն զոլակով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից: Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով: Արիության մեդալ Արիության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է: Սկավառակի կենտրոնում պատկերված է հաղթանակի խորհրդանիշը` արծիվը և թուրը: Արծիվը տիրաբար տարածված է սկավառակի ողջ մակերեսին, լույսի շողերը թագի նման պարուրում են արծվի գլուխը: Սկավառակի ներքևի մասում կա մակագրություն` «ԱՐԻՈՒԹՅՈՒՆ»: Արծիվը, թուրը, լույսի շողերը և մակագրությունը ոսկեփայլ են, մնացած դաշտը` անփայլ: Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից, արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում, ինչպես նաև անցնում է տեղային ոսկեպատում՝ 999 հարգի ոսկով: Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է երկնագույն, մեկ եզրը՝ 24 մմ լայնության ծիրանագույն մետաքսե ժապավենով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են, վերևի մասի երկարությունը՝ 27 մմ, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է: Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է: Մեդալի շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 28 մմ է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  47

Սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից, կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով` արիության խորհրդանիշ խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ կորություն: Խաչաձև պատկերի կողմերը 4 մմ հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճանի թեքություն: Խաչաձև պատկերի կողմերն արծնապատված են մուգ կարմիրով և ունեն 1,5 մմ լայնության արծաթափայլ եզրաշերտ: Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակն է: Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա, պատկերված է հավասարակողմ եռանկյուն, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Եռանկյան դրսի կողմը 2 մմ դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք: Մեդալի դարձերեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է: Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է, վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է: Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ շերտագիծ: Մեդալի շերտաձողիկի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 28 մմ է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  47

Սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից, կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով` արիության խորհրդանիշ խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ կորություն: Խաչաձև պատկերի կողմերը 4 մմ հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճանի թեքություն: Խաչաձև պատկերի կողմերը պատված են մուգ կապույտ արծնով և ունեն 1,5 մմ լայնության արծաթափայլ եզրաշերտ: Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակը: Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա պատկերված է հավասարակողմ եռանկյուն, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Եռանկյան դրսի կողմը 2 մմ դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք: Մեդալի դարձերեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է: Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է: Կախիչի դարձերեսին ամրացված է գնդասեղ: Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ 2 շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավորությամբ: Մեդալի շերտաձողիկի չափերն են` 25 մմ x 12 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը: Մարտական ծառայության մեդալ Մարտական ծառայության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված են թուր և դափնեպսակ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  47

Թրի աջ և ձախ կողմերում պատկերված են երեքական հաղթական դրոշներ: Սկավառակի ներքևի մասում կա մակագրություն` «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»: Թուրը, դրոշները, դափնեպսակը, ինչպես նաև մակագրությունը ոսկեփայլ են, մնացածը` անփայլ: Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում, ինչպես նաև անցնում է տեղային ոսկեպատում՝ 999 հարգի ոսկով: Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը երկնագույն է, երկու սպիտակ և մեկ մուգ կապույտ զոլերով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են՝ 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է: Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է: Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը: Մխիթար Գոշի մեդալ Մխիթար Գոշի մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Մխիթար Գոշը` արդարության խորհրդանիշ նժարի ֆոնին: Ձախ ձեռքին «Դատաստանագիրքն» է, աջը բարձրացված է երդման համար: Սկավառակն ունի ուռուցիկ եզրաշերտ: Մեդալը պատրաստված է բրոնզափառ պղնձից, ներքևի մասում կա մակագրություն`«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»: Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում: Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է` կարմիր երիզներով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է: Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  47

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը: Մխիթար Հերացու մեդալ Մխիթար Հերացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված հավասարաչափ կորագծային խաչից՝ անկյուններում զարդերով, որոնց կենտրոնում պատկերված է Մխիթար Հերացի բժշկապետը երդման պահին, հետնամասում հիվանդն է` պառկած կեցվածքով: Խաչն ունի եզրաշերտ, թևերի երկարությունը կենտրոնից 20 մմ է, վերին թևը ներսի կողմից զարդարված է գնդիկներով, իսկ ներքևի թևում կյանքի հավերժության նշանն է և «ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ» մակագրությունը: Խաչը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում: Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը մուգ կապույտ է: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են՝ 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է: Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է: Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը: Անանիա Շիրակացու մեդալ Անանիա Շիրակացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին` նստած կեցվածքով, ձախ ձեռքը՝ երկրագնդի վրա, դիմացը՝ գիրք և աստղազարդ երկինք: Սկավառակն ունի լայն երիզ, որի վերևի մասում պատկերված են աստղեր, ներքևի մասում կա մակագրություն՝ «ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ»: Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում: