Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 193 Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքերը. 1. Մինչդատական վարույթում սույն օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդման ժամկետները կասեցվում են սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում կայացնելու պահից. 2. Քրեական հետապնդման ժամկետը կարող է կաuեցվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում` 1) քննությունից խուսափելու կամ այլ պատճառներով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ է. 2) մեղադրյալի մոտ առկա է ծանր հիվանդություն, որը նրան տևական ժամանակով զրկում է վարույթին մասնակցելու հնարավորությունից. 3) մեղադրյալը Հայաuտանի Հանրապետության uահմաններից դուրu գտնվելու պատճառով չի կարող մաuնակցել վարույթին. 4) մեղադրյալի հետ կնքվել է համագործակցության համաձայնագիր. 5) գործում է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է վարույթի հետագա իրականացմանը. 3. Եթե առանց նշանակված փորձաքննության եզրակացությունը կամ առանց քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցման պատասխանը ստանալու հնարավոր չէ լուծել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու կամ այն դադարեցնելու հարցը, ապա յուրաքանչյուր դեպքում քրեական հետապնդման ժամկետը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով կարող է կասեցվել երկու ամսից ոչ ավելի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով՝ չորս ամսից ոչ ավելի ժամկետով։ Ամեն դեպքում, սույն մասով նախատեսված հիմքերով քրեական հետապնդման կասեցման ընդհանուր ժամկետը նույն մեղադրյալի նկատմամբ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով չի կարող գերազանցել սույն օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդման առավելագույն ժամկետները, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով՝ նույն հոդվածով նախատեսված քրեական հետապնդման առավելագույն ժամկետների կրկնապատիկը։ |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 193 4. Քրեական հետապնդման ժամկետը կաuեցվում է մինչև դրա համար հիմք ծառայած հանգամանքների վերանալը, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև համագործակցությունը դադարեցնելը կամ մինչև մեղադրյալի կողմից համագործակցության համաձայնագրով ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելը։ |