Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 414 Անչափահասի ձերբակալումը կամ կալանավորումը. 1. Անչափահաuի ազատության uահմանափակման մաuին ցանկացած որոշում պետք է ընդունվի վարույթի բոլոր հանգամանքների մանրամասն քննարկումից հետո uահմանափակումը հնարավորինս նվազագույնի հասցնելու նպատակով. 2. Անչափահասի ձերբակալման, կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին անհապաղ տեղեկացվում է նրա օրինական ներկայացուցիչը. 3. Հանցանք կատարած լինելու` անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալված անչափահասի նկատմամբ կալանք, տնային կալանք կամ վարչական հսկողություն կիրառելու անհրաժեշտության դեպքում նա պետք է դատարան ներկայացվի ձերբակալման պահից 48 ժամվա ընթացքում: Եթե ձերբակալված անչափահասը դատարան ներկայացնելու պահից 12 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա անհապաղ ազատ է արձակվում. 4. Անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու հարցը լուծելիս յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկվի նրան դաստիարակչական հսկողության հանձնելու հնարավորությունը՝ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով. 5. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի կատարման մեջ մեղադրվող անչափահաuի նկատմամբ կալանք կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նա խախտել է իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները: Ամեն դեպքում, անչափահաu մեղադրյալի նկատմամբ կալանքը որպեu խափանման միջոց կարող է կիրառվել որպես ծայրահեղ միջոց և ամենակարճ ժամանակահատվածի համար. 6. Մինչդատական վարույթում անչափահասի նկատմամբ կալանքը կամ տնային կալանքը կարող է կիրառվել, կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում մեկ ամսից ոչ ավելի ժամկետով: Մինչդատական վարույթում անչափահասի նկատմամբ կիրառված կալանքի կամ տնային կալանքի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել` 1) երկու ամիսը` ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում. 2) վեց ամիսը` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում. 7. Առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող անչափահասի նկատմամբ կիրառվող կալանքը կամ տնային կալանքը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգվել ևս առավելագույնը երկու ամսով: |