Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 92 Ակտիվների առանձնացված հաշվառումը. 1. Ապահովագրական միջնորդը պարտավոր է ապահովադրի կողմից վճարված և Ընկերությանը պատկանող ապահովագրավճարները, ինչպես նաև Ընկերության կողմից վճարված և վերաապահովագրողին պատկանող վերաապահովագրավճարները պահել Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ առևտրային բանկում բացված առանձնացված հաշվարկային հաշվին. 2. Ապահովագրական միջնորդն իրավունք չունի օգտագործելու սույն հոդվածի 1-ին մասով սահմանված միջոցներն իր կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության համար և կարող է տնօրինել դրանք, բացառությամբ Ընկերությանը պատկանող ապահովագրավճարներն այդ Ընկերությանը վերադարձնելու նպատակով: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված միջոցները չեն մտնում միջնորդի լուծարային գույքի մեջ, իսկ պարտատերերի (բացառությամբ Ընկերությունների՝ իրենց պատկանող ապահովագրավճարների չափով) պահանջները չեն բավարարվում այդ միջոցներից. 3. Միջնորդը պարտավոր է ապահովադրի կողմից ձեռք բերված ապահովագրության պայմանագրի կամ ապահովագրության վկայագրի դիմաց միջնորդին վճարված ապահովագրավճարը փոխանցել Ընկերությանը կամ վերաապահովագրողին պայմանագրով կամ վկայագրով նախատեսված ժամկետում, իսկ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում՝ առավելագույնը երեսնօրյա ժամկետում. 4. Ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագրի կամ վկայագրի դիմաց ապահովագրական գործակալին վճարված ապահովագրավճարը համարվում է Ընկերությանը վճարված` անկախ այն ապահովագրական գործակալի կողմից Ընկերությանը փոխանցված լինելու հանգամանքից. 5. Եթե Ընկերությունն ապահովագրական հատուցումը կատարում է միջնորդի միջոցով, ապա Ընկերության հատուցումը համարվում է կատարված, եթե ապահովադիրը, ապահովագրված անձը կամ շահառուն ստանում են այդ հատուցումը: |