Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ article 29 ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. 1. Անմիջական ազդեցության գոտում լանդշաֆտների պահպանման և վերականգնման նպատակով իրականացվում է` ա) լանդշաֆտների վիճակի համալիր գնահատում և դրանց կառուցվածքի բարելավում. բ) լանդշաֆտների պահպանման և վերականգնման միջոցառումների պլանավորման, ծրագրավորման և ֆինանսավորման կարգի սահմանում. գ) տնտեսական և ռեկրեացիոն (զբոսաշրջության, հանգստի) գործունեության թույլատրելի ծանրաբեռնվածության նորմերի սահմանում և կարգավորում. դ) քաղաքաշինական, ճարտարագիտական, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության ընդհանուր պահանջների սահմանում, ինչպես նաև նախագծային և շինարարական աշխատանքների կարգավորում ու վերահսկում. ե) գործող և նոր կառուցվող ավտոմոբիլային ու այլ ճանապարհների շահագործման կարգավորում. զ) բնության և պատմաճարտարապետական հուշարձանների հաշվառում, դրանց պահպանման, վերականգնման նպատակներով օգտագործման կարգի սահմանում. է) հեղեղային և սողանքային երևույթներին նպաստող որևէ գործունեություն. 2. Անմիջական ազդեցության գոտում լանդշաֆտների պահպանությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով: |