FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  71

Կարգապահական տույժը կիրառելու և հանելու կարգը.
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված դատական կարգադրիչի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե մեկ տարուց ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից.
2. Նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին.
3. Դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվող տույժը ձևակերպվում է գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ.
4. Կարգապահական տույժի մասին դատական կարգադրիչը տեղեկացվում է նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում.
5. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, դատական կարգադրիչը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա կարգապահական տույժը համարվում է մարված.
6. Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից կարգապահական տույժը կարող է հանվել նշանակումից վեց ամիս հետո` մինչև մեկ տարին լրանալը, եթե դատական կարգադրիչը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում.
7. Դատական կարգադրիչի նկատմամբ պաշտոնի իջեցում կամ կոչման իջեցում` մեկ աստիճանով, կամ դատական կարգադրիչների ծառայությունից ազատում կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա.
8. Դատական կարգադրիչը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն: Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը.
9. Ծառայողական քննության ժամանակահատվածում դատական կարգադրիչի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը.
10. Քրեական հետապնդում հարուցվելու դեպքում դատական կարգադրիչի լիազորությունները կասեցվում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով: