Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 154 Տեղեկացման պարտավորությունը. 1. Յուրաքանչյուր անձ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անձամբ կամ փոխկապակցված անձանց միջոցով ձեռք է բերում ընկերությունում այնպիսի մասնակցություն, որի արդյունքում ընկերության կանոնադրական կապիտալում նրա ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմում է 5, 10, 20, 50 կամ 75 և ավելի տոկոս, պարտավոր է այդ մասին անմիջապես, սակայն 4 աշխատանքային օրվանից ոչ ուշ, տեղեկացնել թողարկողին և Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի սահմանած ձևով և կարգով. 2. Եթե թողարկողի կանոնադրական կապիտալում անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ սահմանից, ապա տվյալ անձը պարտավոր է այդ մասին անմիջապես, սակայն 4 աշխատանքային օրվանից ոչ ուշ, տեղեկացնել թողարկողին և Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի սահմանած ձևով և կարգով. 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված ժամկետը հաշվարկվում է այն պահից, երբ անձը տեղյակ էր կամ ողջամիտ ուշադրություն ցուցաբերելու դեպքում կարող էր տեղյակ լինել նման մասնակցության ձեռքբերման, ավելացման կամ նվազման մասին: |