FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  7

Սեփականաշնորհման սերտիֆիկատները. Սեփականաշնորհման սերտիֆիկատը Հայաստանի Հանրապետության կառավարության թողարկած արժեթուղթն է: Սույն օրենքով սահմանված դեպքերում պետությունը պարտավորվում է դրանք ընդունել որպես վճարման միջոց` մասնավորեցվող օբյեկտը օտարելու դիմաց: Սեփականաշնորհման սերտիֆիկատներն ունեն անվանական արժեք, որն արտահայտված է Հայաստանի Հանրապետության արժույթով: Սեփականաշնորհման սերտիֆիկատները, բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածով նախատեսված դեպքերի, օրինական վճարման միջոց են մասնավորեցվող գույքի, բաժնեմասի կամ բաժնետոմսի ձեռքբերման համար և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պարտադիր ընդունվում են միայն անվանական արժեքով ու դրանց գործողության ժամկետներում: Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացին ունի մեկ հավելյալ սերտիֆիկատ ստանալու իրավունք: Մասնավորեցման բնագավառում անչափահասների իրավունքներն իրականացնում են նրանց ծնողները կամ օրինական ներկայացուցիչները: Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու կարգը, պայմանները, թողարկման ծավալը և գործողության ժամկետը սահմանվում են ծրագրով: Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու փաստը վավերացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում համապատասխան նշում կատարելով: Սեփականաշնորհման սերտիֆիկատները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բաշխվում են առանց դրանց անվանական արժեքի համար վճարելու: Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու վճարի չափը սահմանվում է ծրագրով` ելնելով դրանց տպագրության, բաշխման, շրջանառության և փոխանակման ծախսերը փոխհատուցելու անհրաժեշտությունից: Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա են ազատ առուծախի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով` դրանց տերերի կամ միջնորդ կազմակերպությունների կողմից, ազատ ձևավորվող գներով: Մեկ անձի տնօրինած սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակը չի սահմանափակվում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  7

Պետությունը սեփականաշնորհման սերտիֆիկատները հետ չի գնում: Պետությունը` պետական կազմակերպությունները և ընկերությունները (ձեռնարկությունները), չեն կարող մասնակցել սեփականաշնորհման սերտիֆիկատների առուծախին: Մասնավորեցման համար ցանկացած վճարման ժամանակ սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարվող մասի արժեքը չի սահմանափակվում: Մասնավորեցման համար վճարման միջոց ծառայած սեփականաշնորհման սերտիֆիկատները դուրս են բերվում շրջանառությունից և մարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: