Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 24 Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռի կայացումը. 1. Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը. 2. Շուկայական արժեքում հաշվարկվում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից՝ անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից։ Գույքի բռնագանձումից հետո անձն իրավունք ունի հետ պահանջելու բարելավումների իրականացման համար իր այն ծախսերը, որոնք կատարվել են օրինական եկամուտների օգտագործմամբ. 3. Ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության. 4. Բռնագանձված գույքի նկատմամբ գրանցված բոլոր իրավունքները, բացառությամբ 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, համարվում են դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից։ |