FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովը.
1. Բյուրոյի կառավարման բարձրագույն մարմինը Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովն է, որին մասնակցում է Բյուրոյի յուրաքանչյուր անդամ իր լիազոր ներկայացուցչի միջոցով.
2. Ժողովն իրականացնում է Բյուրոյի ղեկավարումը` տարեկան կամ արտահերթ ժողովներ գումարելու միջոցով: Ժողովը սույն օրենքով կամ կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ.
3. Ժողովն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե դրան մասնակցում է անդամների առնվազն կեսից ավելին: Սույն օրենքով ժողովի իրավասությանը վերապահված հարցերով որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ.
4. Ժողովի իրավասությանն են պատկանում`
    1) Բյուրոյի կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.
    2) Երաշխավորման ֆոնդի կանոնների մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.
    3) սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված խորհրդի անդամների ընտրությունը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչպես նաև խորհրդի նիստերին մասնակցելու համար խորհրդի անդամներին փոխհատուցման չափի և կարգի սահմանումը.
    4) Բյուրոյի անդամության շնորհումը և անդամությունից զրկելը.
    5) Բյուրոյի գործունեության վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունների հաստատումը.
    6) Բյուրոյի գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերի տարեկան նախահաշվի և դրա կատարողականի հաստատումը.
    7) Բյուրոյի կողմից կնքվող գործարքների այն տեսակների սահմանումը, որոնց կնքման մասին որոշումը կայացնում է ժողովը, ինչպես նաև այդ գործարքների կնքման մասին որոշման կայացումը.
    8) սույն օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում Երաշխավորման ֆոնդ միջոցներ փոխանցելու մասին որոշման ընդունումը.
    9) օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված լիազորությունները չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման այլ մարմիններին կամ այլ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
6. Ժողովի նախապատրաստման, գումարման, անցկացման կարգը և դրա ընթացքում որոշումների ընդունման կարգը սահմանվում են Բյուրոյի կանոնադրությամբ: