FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  141

Վարկային կազմակերպության և հաճախորդների փոխհարաբերությունները.
1. Վարկային կազմակերպություններին արգելվում է հաճախորդի հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս վարկային կազմակերպության այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ վարկային կազմակերպության կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ.
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջը խախտելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար վարկային կազմակերպությունը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով.
3. Ցանկացած անձի պահանջով վարկային կազմակերպությունը պարտավոր է նրան հնգօրյա ժամկետում հնարավորություն ընձեռել ծանոթանալու՝
    ա) վարկային կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճեններին.
    բ) վարկային կազմակերպության պետական գրանցման վկայականի և վարկային կազմակերպության կանոնադրության պատճեններին.
    գ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում՝ վարկային կազմակերպության բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենին.
    դ) վարկային կազմակերպության թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարգավորված ածանցյալ ֆինանսական գործիքների հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով նախատեսված տեղեկություններին՝ սահմանված ծավալով և կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  141

Վարկային կազմակերպությունները պարտավոր են առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձևով (վարկային կազմակերպության գլխամասային գրասենյակում, վարկային կազմակերպության մասնաճյուղերում և ներկայացուցչություններում) հրապարակել թարմացված տեղեկություններ՝ իրենց կողմից վարկերի և փոխառությունների տրամադրման, ինչպես նաև մատուցվող բոլոր այլ ծառայությունների և հաճախորդների համար իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ, այդ թվում՝ տոկոսադրույքներ, ծառայության միջնորդավճարներ, ժամկետայնություն և այլ էական պայմաններ: Ընդ որում, ցանկացած փոփոխության կատարման դեպքում այդ տեղեկությունները պետք է անմիջապես թարմացվեն և հրապարակվեն սույն կետով սահմանված կարգով.
4. Վճարը, որը գանձվում է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տեղեկությունների և փաստաթղթերի պատճենների տրամադրման համար, չի կարող այդ պատճենները պատրաստելու ծախսերից մեծ լինել: