Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 5 Կենտրոնական բանկի այլ նպատակներն ու գործառույթները. 1. Կենտրոնական բանկի այլ նպատակներն են` ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը. բ) դրամավարկային, ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը. գ) գործուն վճարահաշվարկային համակարգերի ստեղծումն ու զարգացումը. դ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը. ե) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը. զ) արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը. զ1) կրիպտոակտիվներ ձեռք բերողների պաշտպանության, կրիպտոակտիվների շուկայում կրիպտոակտիվների արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, կրիպտոակտիվների արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը. է) ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը. ը) ֆինանսական համակարգում ազատ և բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովումը. 2. Իր նպատակներն իրագործելու համար Կենտրոնական բանկը` ա) իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը. բ) հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն. գ) լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց, կազմակերպությունները ճանաչում է որպես ֆինանսական խումբ, կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը. դ) որպես վերջին ատյանի վարկատու՝ վարկեր է տրամադրում բանկերին. ե) կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգերը, իրականացնում է վճարահաշվարկային և արժեթղթերի հաշվարկային համակարգերի հսկողություն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 5 զ) տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները. է) դրամավարկային, ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրման, ամփոփման և հրապարակման համար ստանում է անհրաժեշտ տվյալներ, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վերաբերյալ վիճակագրական անհատական (անվանական) տվյալներ (վիճակագրական գաղտնիք հանդիսացող տվյալներ) պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից ստացվող անհատական (անվանական) տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար` համաձայն Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջների: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը և Կենտրոնական բանկը համատեղ որոշում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հավաքագրվող վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վերաբերյալ հավաքագրման ենթակա տվյալների բովանդակությունը և հավաքագրման մեթոդաբանությունը. ը) իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, համակարգումն ու վերլուծությունը, տեղեկությունների փոխանակումը և տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին և միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաև այլ պետությունների իրավասու մարմիններին. թ) օրենքով սահմանված կարգով ապահովում է ֆինանսական համակարգում ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցություն, ընդունում է գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և տիպաբանություններ. ժ) իրականացնում է մակրոտնտեսական, ֆինանսական քաղաքականությունների, տնտեսագիտության և կարգավորման դաշտի վերաբերյալ հետազոտություններ: |