Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ. 1. Ընկերությունները կարող են լինել բաց և փակ, որը պետք է արտահայտվի Ընկերության կանոնադրության և ֆիրմային անվանման մեջ. 2. Ընկերությունը համարվում է բաց, եթե նրա բաժնետերերն իրավունք ունեն օտարել իրենց պատկանող բաժնետոմսերն առանց մյուս բաժնետերերի համաձայնության: Նման Ընկերությունն իրավունք ունի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն և դրանց ազատ վաճառք: Բաց Ընկերությունը կարող է անցկացնել նաև իր թողարկած բաժնետոմսերի փակ բաժանորդագրություն: Բաց Ընկերությունների բաժնետերերի քանակը չի սահմանափակվում: Բաց Ընկերությունը, որը չունի ֆիքսված կապիտալ, և որի կապիտալը ցանկացած պահի հավասարաարժեք է նրա զուտ ակտիվների արժեքին, համարվում է փոփոխական կապիտալով Ընկերություն: Փոփոխական կապիտալով Ընկերության կազմակերպական-իրավական ձևով կարող է ստեղծվել միայն բաց կորպորատիվ ներդրումային ֆոնդը: Փոփոխական կապիտալով Ընկերության առանձնահատկությունները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի` Ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմանը վերաբերող դրույթները չեն տարածվում փոփոխական կապիտալով Ընկերության վրա. 3. Ընկերությունը համարվում է փակ, եթե Ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն նրա բաժնետերերի (այդ թվում` հիմնադիրների) կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Փակ Ընկերությունն իրավունք չունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ անսահմանափակ թվով անձանց այլ կերպ առաջարկել ձեռք բերել դրանք: Փակ Ընկերությունը պետք է ունենա ոչ ավելի, քան 49 բաժնետեր: Եթե բաժնետերերի թիվը 49-ից ավելի է դարձել, ապա Ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի կամ համապատասխանաբար կրճատի իր բաժնետերերի քանակը: Հակառակ դեպքում այն ենթակա է լուծարման դատական կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Փակ Ընկերության բաժնետերն ունի այդ Ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք: Եթե Ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից ոչ մեկը չի օգտվում նախապատվության իր իրավունքից, ապա Ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով: Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի: Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու կամ դրանից հրաժարվելու մասին որոշումը կայացնում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը (այսուհետ` ժողով), եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Փակ Ընկերության բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքի իրականացման կարգը և ժամկետները սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Նախապատվության իրավունքի ժամկետը չի կարող բաժնետոմսերի վաճառքի առաջարկման պահից 30 օրից պակաս և 60 օրից ավելի լինել: |