FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  256

Անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի և պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթները.
1. Սույն գլխով սահմանվում են Միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքները տեղափոխելու, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու և դրանք օգտագործելու կարգի ու պայմանների առանձնահատկությունները, ժամանակավոր պահպանման, մաքսային հայտարարագրման և անձնական օգտագործման ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի առանձնահատկությունները, անձնական օգտագործման ապրանքների մասով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև անձնական օգտագործման ապրանքների արժեքի սահմանման և այդ ապրանքների հետ կապված մաքսային վճարների կիրառման կարգը.
2. Սույն գլխի դրույթները կիրառվում են ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային սահմանով տեղափոխվող դրամական գործիքների և կանխիկ դրամական միջոցների նկատմամբ, ինչպես նաև Միության մաքսային սահմանով տեղափոխման վայրերում տեղակայված անմաքս առևտրի խանութներում` Միության մաքսային տարածք ժամանած ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված ապրանքների նկատմամբ՝ սույն Օրենսգրքի 33-րդ գլխին համապատասխան.
3. Անձնական օգտագործման ապրանքները կարող են Միության մաքսային սահմանով տեղափոխվել հետևյալ եղանակներով՝
    1) ֆիզիկական անձի` Միության մաքսային սահմանով անցնելու ժամանակ՝ ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով.
    2) միջազգային փոստային առաքանիներով.
    3) փոխադրողի կողմից՝ Միության մաքսային սահմանը չհատած ֆիզիկական անձի հասցեով կամ Միության մաքսային սահմանը չհատած ֆիզիկական անձի անունից.
4. Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից, ելնելով՝
    1) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մասին ֆիզիկական անձի բանավոր կամ գրավոր դիմումից՝ ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ.
    2) ապրանքների բնույթից և քանակից.
    3) ֆիզիկական անձի՝ Միության մաքսային սահմանը հատելու և (կամ) այդ ֆիզիկական անձի կողմից կամ նրա հասցեով ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու հաճախականությունից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  256

5. Սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված չափանիշների քանակական բնութագրերը և (կամ) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու լրացուցիչ չափանիշները սահմանվում են Հանձնաժողովի կողմից.
6. Անկախ սույն հոդվածի 4-րդ կետում նշված չափանիշներից՝ անձնական օգտագործման ապրանքների շարքին չեն դասվում՝
    1) այն ապրանքները, որոնց նկատմամբ ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է մաքսային հայտարարագրում՝ սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում հայտագրված «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի.
    2) Հանձնաժողովի կողմից սահմանվող ապրանքների կատեգորիաները.
7. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքների նկատմամբ, որոնք, սույն գլխին համապատասխան, չեն դասվել անձնական օգտագործման ապրանքների շարքին: Այդ ապրանքները ենթակա են Միության մաքսային սահմանով տեղափոխման՝ սույն Օրենսգրքի մյուս գլուխներով սահմանված կարգով և պայմաններով.
8. Միության մաքսային սահմանով տեղափոխման վայրերում տեղակայված անմաքս առևտրի խանութներից` Միության մաքսային տարածք ժամանած ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված ապրանքները սույն գլխի կիրառման նպատակներով դիտարկվում են որպես ֆիզիկական անձի՝ Միության մաքսային սահմանով ուղևորվելու ժամանակ ուղեկցվող ուղեբեռով Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքներ.
9. Արգելքները և սահմանափակումները սահմանող՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերի հիման վրա Հանձնաժողովը կազմում է անձնական օգտագործման այն ապրանքների համահավաք ցանկը, որոնց նկատմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխման ժամանակ պահպանվում են արգելքներն ու սահմանափակումները, և ապահովում է դրանց տեղադրումը «Ինտերնետ» ցանցում՝ Միության պաշտոնական կայքում: