Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 336 Ստուգման ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները մաքսային ստուգում անցկացնելիս. 1. Մաքսային ստուգում անցկացնելիս ստուգման ենթարկվող անձն իրավունք ունի՝ 1) մաքսային մարմիններից պահանջելու և նրանցից ստանալու սույն Օրենսգրքի և անդամ պետությունների օրենսդրության այն դրույթների մասին տեղեկատվություն, որը վերաբերում է մաքսային ստուգման անցկացման կարգին. 2) ներկայացնելու իր տրամադրության տակ եղած բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները, որոնք հաստատում են մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների օրենսդրության պահպանումը. 3) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու մաքսային մարմինների որոշումներն ու գործողությունները (անգործությունը). 4) պահանջելու արտագնա մաքսային ստուգում անցկացնող մաքսային մարմինների պաշտոնատար անձանցից ներկայացնել արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) և ծառայողական վկայականները. 5) ներկա գտնվելու արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամանակ և պարզաբանումներ տալու արտագնա մաքսային ստուգման առարկային առնչվող հարցերի վերաբերյալ. 6) օգտվելու անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից. 2. Մաքսային ստուգում անցկացնելիս ստուգման ենթարկվող անձը պարտավոր է՝ 1) ներկայացնել այն ապրանքները, որոնց նկատմամբ իրականացվում է արտագնա մաքսային ստուգում, այդպիսի ապրանքները ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում. 2) մաքսային մարմնի պահանջով սահմանված ժամկետներում ներկայացնել փաստաթղթերը և տեղեկությունները թղթային կրիչով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ կրիչով. 3) ապահովել արտագնա մաքսային ստուգում անցկացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձանց և նման ստուգմանը մասնակցելու համար ներգրավվող պաշտոնատար անձանց անարգել մուտքը ստուգման ենթարկվող անձի օբյեկտներ և նրանց աշխատանքային տեղ տրամադրել. 4) այն դեպքում, երբ մաքսային ստուգման նպատակների համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմված են այն անդամ պետության պետական լեզվից տարբերվող մեկ այլ լեզվով, որի մաքսային մարմինն է անցկացնում մաքսային ստուգումը՝ մաքսային ստուգում անցկացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձանց ներկայացնել նշված փաստաթղթերի թարգմանությունը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 336 5) մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 2 օրացուցային օրվա ընթացքում որոշել այն անձանց շրջանակը, որոնք պատասխանատու են մաքսային մարմնի՝ մաքսային ստուգում անցկացնող պաշտոնատար անձանց փաստաթղթեր և տեղեկություններ տրամադրելու համար. 6) ապահովել արտագնա մաքսային ստուգումներ անցկացնելիս գույքագրման կատարումը. 7) արտագնա մաքսային ստուգում անցկացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից մաքսային փորձաքննություն նշանակելու մասին որոշում ընդունելու դեպքում ապահովել ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելու հնարավորությունը. 8) արտագնա մաքսային ստուգում անցկացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձանց պահանջով տալ գրավոր և բանավոր պարզաբանումներ ստուգման ենթարկվող անձի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև ներկայացնել տեղեկանքներ և հաշվարկներ. 9) կատարել անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ: |