Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 Փրկարար ծառայության իրավունքները. Փրկարար ծառայությունն իր խնդիրների կատարումն ապահովելու նպատակով իրավունք ունի` ա) օրենքով սահմանված կարգով անարգել օգտագործելու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կապի, տրանսպորտի միջոցները և այլ գույքը (բացի հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներից և այլ գույքից)` հետագա համարժեք փոխհատուցմամբ. բ) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքներում ներգրավելու բնակչությանը. գ) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպման և իրականացման նպատակով հանձնարարություններ տալու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին. դ) արգելելու մուտքը արտակարգ իրավիճակի, փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքների կատարման վայր ու պահանջելու բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները: |