Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 95 Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարի հաշվարկման կարգը. 1. Ակցիզային հարկ վճարողներին հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարը հաշվարկվում է որպես այդ ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի գումարի և Օրենսգրքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ակցիզային հարկի գումարների (եթե Օրենսգրքի 93-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) բացասական տարբերություն (այսուհետ՝ ակցիզային հարկի փոխհատուցվող գումար). 2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող՝ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարը սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ուղղվում է որևէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների մարմանը կամ սույն հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասին համապատասխան մուտքագրվում է միասնական հաշվին. 3. Եթե յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրվա դրությամբ հարկ վճարողն ունի ակցիզային հարկի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը կարող է ուղղվել որևէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների մարմանը՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետի օրը կամ մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը՝ հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 95 4. Եթե յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջանում է ակցիզային հարկի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետի օրը: Եթե որևէ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման վերջնաժամկետից հետո ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով (այդ թվում՝ ճշտված) առաջանում է ակցիզային հարկի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին միասնական հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրը. 5. Յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվող ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին: |