Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Ազգային անվտանգության մարմինները կարող են առանձին անձանց, նրանց համաձայնությամբ, ներգրավել ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման գործում բացահայտ կամ գաղտնի համագործակցության, ընդ որում, նաև որպես արտահաստիքային աշխատակիցներ: Ազգային անվտանգության մարմինների արտահաստիքային աշխատակցի գործունեության կարգը սահմանվում է լիազորված մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով: Ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձն իրավունք ունի` ա) ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներից պարզաբանում ստանալ իր առջև դրված խնդիրների, իրավունքների և պարտականությունների մասին. բ) գաղտնագործունեության նպատակով օգտագործել օպերատիվ քողարկման փաստաթղթեր. գ) պարգևատրում ստանալ առանձին հանձնարարությունների անթերի կատարման համար. դ) փոխհատուցում ստանալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով` ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցելիս առողջությանը կամ գույքին պատճառված վնասի համար: Ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցող անձը պարտավոր է` ա) կատարել ազգային անվտանգության մարմինների հանձնարարությունները. բ) թույլ չտալ, որ ոչ օբյեկտիվ, կեղծ կամ զրպարտչական տեղեկությունները միտումնավոր ներկայացվեն. գ) չհրապարակել պետական գաղտնիք կազմող տեղեկությունները և այն տեղեկությունները, որոնք իրեն հայտնի են դարձել ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցելիս: |