Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 103 Ապրանքների ձևակերպումը «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով. 1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 22-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան. 2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման դեպքում հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում Միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված տարանցման հայտարարագիրը. 3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան, սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին տարանցման առանձնահատկությունները: |