FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Ծառայողին Ծառայությունից և զբաղեցրած պաշտոնից ազատելը և Ծառայությունը դադարեցնելը.
1. Ծառայողին Ծառայությունից ազատելու հիմքերն են՝
    1) անձնական դիմումը.
    2) հաստիքների կրճատումը կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխության դեպքում, եթե Ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը, որը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
    3) Ծառայության պաշտոնից ազատելու կամ Ծառայությունը դադարեցնելու որոշումն անվավեր ճանաչելը և անձին Ծառայության իր պաշտոնում վերականգնելը.
    4) Ծառայության գործունեության դադարումը.
    5) սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված վերապատրաստումը չանցնելը.
    6) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.
    7) հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը: 2․ Ծառայողի լիազորությունները դադարում են՝
    1) Ծառայողի մահվան դեպքում.
    2) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում.
    3) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.
    4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օրացուցային օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օրացուցային օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը.
    5) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքում․ 6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.
    7) ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք: Անձի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում ծառայությունը դադարեցվում է.
    8) սույն օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված առավելագույն տարիքը լրանալու դեպքում․ 9) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.
    10) դատական կարգով Ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

11) Կառավարության հաստատած հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու դեպքում.
    12) կադրերի ռեզերվից հանվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական ծառայողը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն.
    13) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: