Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 53 Ծնողական իրավունքների իրականացումը. 1. Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխայի լավագույն շահերին հակառակ։ Երեխայի լավագույն շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան: Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը։ Երեխայի դաստիարակության եղանակները պետք է բացառեն ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելը, ինչպես նաև նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։ Ծնողական իրավունքներն ի վնաս երեխայի իրավունքների և լավագույն շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով. 2. Երեխայի դաստիարակությանը, կրթությանը, խնամքին, տեղաշարժմանը, բնակության վայրին և երեխային վերաբերող բոլոր այլ հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխայի լավագույն շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։ Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան. 3. Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխայի լավագույն շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։ |