Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 435 Իրավական օգնության հարցերով հաղորդակցության կարգը. 1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով քաղաքացիական գործերով դատարաններին առնչվող փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու հարցերով հաղորդակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված լինելու դեպքում` դիվանագիտական ուղիներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարանների և օտարերկրյա պետության դատարանների միջև անմիջական հաղորդակցության միջոցով. 2. Եթե հաղորդակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը օտարերկրյա պետության դատարանից ստացված հարցումն անհապաղ ուղարկում է Հայաստանի Հանրապետության այն դատարան, որը, սույն օրենսգրքին համապատասխան, իրավասու է իրականացնելու համապատասխան դատավարական գործողությունը, անկախ այն հանգամանքից` հարցման մեջ ճիշտ է նշված այդ դատարանը, թե ոչ. 3. Եթե իրավական օգնության մասին հարցումը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դատարանն օտարերկրյա պետություն ուղարկելու համար, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզում է հարցման համապատասխանությունը տվյալ միջազգային պայմանագրով սահմանված կարգին և ներկայացվող պահանջներին, որից հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է օտարերկրյա պետության իրավասու մարմին: Եթե պարզվի, որ հարցումը կազմված է թերություններով, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանին առաջարկում է վերացնել դրանք, որից հետո հարցումն ուղարկում է օտարերկրյա պետության իրավասու մարմին. 4. Եթե իրավական օգնությունն իրականացվում է դիվանագիտական ուղիներով կամ Հայաստանի Հանրապետության դատարանի և օտարերկրյա պետության դատարանի միջև անմիջական հաղորդակցության միջոցով, ապա օտարերկրյա պետության դատարանի հարցումն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, եթե հարցման կատարումը չի մտնում իր իրավասության մեջ, դա վերահասցեագրում է սույն օրենսգրքով իրավասու դատարան: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 435 5. Դիվանագիտական ուղիներով կամ դատարանների միջև անմիջական հաղորդակցության միջոցով փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու հարցումների կատարման մասին Հայաստանի Հանրապետության դատարանները յուրաքանչյուր հարցման կապակցությամբ ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` նշելով հարցումը կազմելու (ստանալու) ամսաթիվը, հարցումը կազմած դատարանի անվանումը, հարցման համառոտ բովանդակությունը, հարցումը կատարած դատարանի անվանումը և կատարման համառոտ բովանդակությունը: |