Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 Օրենքի հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. թմրամիջոցներ` ցանկացած բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, բույսեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում. հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր` ցանկացած բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, բույսեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1971 թվականի «Հոգեներգործուն նյութերի մասին» կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում. թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ (այսուհետ՝ պրեկուրսորներ)` նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալիս, արտադրելիս, պատրաստելիս, վերամշակելիս և Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում. պատրաստուկներ՝ ցանկացած ֆիզիկական վիճակում գտնվող նյութերի խառնուրդ, որը պարունակում է Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում ընդգրկված մեկ կամ մի քանի թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալներ (այսուհետ՝ ածանցյալներ) ՝ սինթետիկ կամ բնական ծագման նյութեր, որոնք առանձին տողերով ներառված չեն Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների ցանկում, որոնց քիմիական կառուցվածքն առաջացել է համապատասխան թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի քիմիական կառուցվածքում մեկ կամ մի քանի ջրածնի ատոմների, հալոգենների կամ հիդրօքսիլ խմբերի փոփոխումով (ձևական փոխարինումով) այլ միարժեք կամ երկարժեք ատոմներով կամ փոխարինողներով (բացառությամբ հիդրօքսիլ և կարբօքսիլ խմբերի), որոնցում ածխածնի ատոմների ընդհանուր քանակը չպետք է գերազանցի համապատասխան թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ելակետային քիմիական կառուցվածքում ածխածնի ատոմների քանակը։ Այն դեպքում, երբ միևնույն նյութը կարող է համարվել մի քանի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ածանցյալ, ապա այն ճանաչվում է այն թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ածանցյալ, որի քիմիական կառուցվածքի փոփոխությունը պահանջում է նվազագույն քանակությամբ փոխարինողների կամ ատոմների ներառում. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օրինական շրջանառություն՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մշակում, արտադրություն, պատրաստում, վերամշակում, մեծածախ առևտուր, տեղափոխում, պահում, բացթողում, իրացում, ձեռքբերում, օգտագործում, առաքում, բաշխում, արտահանում, ներմուծում և ոչնչացում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով իրականացվող շրջանառություն (այսուհետ՝ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառություն). թմրամոլություն` թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություն` Հայաստանի Հանրապետությունում գործող հիվանդությունների դասակարգչին համապատասխան. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 թմրամոլությամբ հիվանդ՝ սույն օրենքով սահմանված կարգով անցկացված բժշկական հետազոտության միջոցով «թմրամոլություն» ախտորոշում ստացած անձ. թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անալոգներ (համարժեքներ)` Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների ցանկում չընդգրկված, շրջանառության համար արգելված բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, որոնց քիմիական կազմը և հատկությունները նման են այն թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի քիմիական կազմին և հատկություններին, որոնց հոգեպարար ազդեցությունը նրանք վերարտադրում են. կանեփ՝ կանեփ բույսի ծաղկող կամ պտղատու գլխիկները, որոնցից բուսախեժը քամված չէ՝ անկախ դրանց համար օգտագործվող անվանումից. կանեփի բույս՝ կանեփ (Cannabis) ցեղի ցանկացած բույս. կանեփի բուսախեժ՝ քամված բուսախեժը` զտած կամ չզտած, որն ստացվել է կանեփի բույսից. արտադրական կանեփի բույսի կտրոն՝ կանեփի բույսից առանձնացված մաս (ցողուն՝ տերևներով), որն օգտագործվում է վեգետատիվ բազմացման նպատակով. արտադրական կանեփ՝ սույն օրենքով նախատեսված նպատակների համար նախատեսված կանեփի մշակաբույս, որում կաննաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, ընդ որում՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում հավասար կամ ցածր է 0,3 տոկոսից. արտադրական կանեփի մշակություն՝ կանեփի բույսի աճեցման ամբողջ գործընթացը. արտադրական կանեփի վերամշակման գործընթաց՝ արտադրական կանեփի բույսերի չորացումը, արտադրական կանեփի բուսախեժի առանձնացումը բույսերից, որոնցից այն ստացվում է, ինչպես նաև այն գործընթացները, որոնց միջոցով ստացվում են յուղ, թուղթ, շինանյութ, թել կամ այլ վերամշակվող նյութեր. իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի իմաստով՝ իրական շահառու անձ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 փոխկապակցված անձ՝ անձի հետ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-27-րդ կետերի իմաստով փոխկապակցված համարվող անձ. արտադրական կանեփի չորացված զանգված՝ մշակման գործընթացում խոնավության կորստի արդյունքով ստացված զանգված: |