FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  32

Երկրաբանական ուսումնասիրության կարգը.
1. Երկրաբանական ուսումնասիրություններ կարող է կատարել իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը), որը ձեռք է բերել այդ իրավունքը սույն օրենսգրքով սահմանված կարգով.
2. Շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզում և շահագործական հետախուզում իրականացնելու իրավունք ունի միայն տվյալ հանքավայրի շահագործման իրավունք ունեցող անձը.
3. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են լիազոր մարմնի տված համաձայնության և կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա.
4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններն իրականացվում են լիազոր մարմնի տված թույլտվության և կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա.
5. Սույն հոդվածի 3-րդ մասով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը.
6. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների համար ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով.
7. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքները ենթակա են պետական ընդերքաբանական փորձաքննության և հաշվառման` կառավարության սահմանած կարգով: