FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  474

Հանցանք կատարած անձին աջակցելը.
1. Հանցագործության կամ հանցանք կատարած անձի բացահայտմանը, հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելուն, պատժի կամ դրա չկրած մասի, անվտանգության կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի իրականացմանը խոչընդոտելու նպատակով՝ հանցագործությունը կամ հանցանք կատարած անձին առանց նախնական խոստման պարտակելը կամ հանցանք կատարած անձին այլ կերպ աջակցելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
    2) շահադիտական դրդումներով կամ 3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով՝ պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով.
3. Հանցանք կատարած անձի մերձավոր ազգականը կամ տվյալ հանցագործության նրա հանցակիցը ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն հոդվածով նախատեսված հանցագործության համար.
4. Անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե աջակցել է այնպիսի անձի, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ռեաբիլիտացնող հիմքով, կամ կայացվել է արդարացման դատավճիռ: