FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  856

Ուղևորի փոխադրման պայմանագիր.
1. Ուղևորի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է ուղևորին փոխադրել նշանակված վայրը, իսկ ուղևորի կողմից ուղեբեռ հանձնելու դեպքում` նշանակված վայր հասցնել նաև ուղեբեռը և հանձնել դա ստանալու համար լիազորված անձին, իսկ ուղևորը պարտավորվում է վճարել ուղևորության համար սահմանված վարձը, իսկ ուղեբեռ հանձնելու դեպքում` նաև ուղեբեռի փոխադրավարձը.
2. Ուղևորի փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է տոմսով, իսկ ուղեբեռի հանձնումը` ուղեբեռային անդորրագրով.
3. Ուղևորն իրավունք ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով`
    1) իր հետ անվճար կամ այլ արտոնյալ պայմաններով փոխադրել երեխաներ.
    2) սահմանված նորմերի շրջանակներում իր հետ անվճար փոխադրել ձեռքի ծանրոց.
    3) փոխադրման հանձնել սակագնով վճարված ուղեբեռը: