FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  113

Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նվազեցնել կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու կամ բաժնետոմսերի ընդհանուր քանակը պակասեցնելու նպատակով դրանց մի մասը գնելու միջոցով.
2. Ընկերության կանոնադրական կապիտալը թույլատրվում է նվազեցնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով սահմանված կարգով` նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո: Այդ դեպքում ընկերության պարտատերերն իրավունք ունեն պահանջել` վաղաժամկետ կատարելու կամ դադարեցնելու ընկերության պարտավորությունները և հատուցելու իրենց պատճառված վնասները.
3. Բաժնետոմսերի մի մասը գնելու և մարելու միջոցով բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը թույլատրվում է, եթե նման հնարավորություն նախատեսված է ընկերության կանոնադրությամբ.
4. Բաժնետիրական ընկերության կողմից կանոնադրական կապիտալն օրենքով սահմանված նվազագույն չափից նվազեցնելը (111 հոդվածի 2-րդ կետ) հանգեցնում է ընկերության լուծարման: