FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  1

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. ազգային պարկ՝ բնապահպանական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիոն արժեքներ ներկայացնող միջազգային և (կամ) հանրապետական նշանակություն ունեցող տարածք, որը բնական լանդշաֆտների ու մշակութային արժեքների զուգորդման շնորհիվ կարող է օգտագործվել գիտական, կրթական, ռեկրեացիոն, մշակութային և տնտեսական նպատակներով, և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ. ազգային պարկի արգելոցային գոտի՝ ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամաս, որտեղ գործում է պետական արգելոցի համար սույն օրենքով սահմանված ռեժիմը. ազգային պարկի արգելավայրային գոտի` ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամաս, որտեղ գործում է պետական արգելավայրի համար սույն օրենքով սահմանված ռեժիմը. ազգային պարկի ռեկրեացիոն գոտի՝ ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամաս, որտեղ թույլատրվում է քաղաքացիների հանգստի և զբոսաշրջության ու դրա հետ կապված սպասարկման ծառայության կազմակերպումը. ազգային պարկի տնտեսական գոտի՝ ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամաս, որտեղ թույլատրվում է ազգային պարկի ռեժիմին համապատասխանող տնտեսական գործունեություն. արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օգտագործում՝ «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանցից բխող իրավական ակտերով սահմանված կարգով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում` շահույթ հետապնդելու նպատակով. բնական օբյեկտ՝ բնական էկոհամակարգեր ու դրանց առանձին բաղադրիչներ՝ ջրային ռեսուրսներ (ստորերկրյա ջրեր, գետեր, լճեր, ջրվեժներ, աղբյուրներ, ճահիճներ), հրաբխային գոյացություններ, ժայռային մերկացումներ, ռելիեֆի հողմահարման ձևեր, բուսական և կենդանական աշխարհի առանձին օբյեկտներ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  1

բնության հատուկ պահպանվող տարածք՝ ցամաքի (ներառյալ` մակերևութային ու ստորերկրյա ջրերը և ընդերքը) և համապատասխան օդային ավազանի` սույն օրենքով առանձնացված տարածքներ և առանձին բնական օբյեկտներ, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջության, գեղագիտական արժեք են ներկայացնում, և որոնց համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ. կառավարման պլան՝ տվյալ տարածքի զարգացման, պահպանության, վերականգնման և օգտագործման գործունեությունը կարգավորող պաշտոնական փաստաթուղթ. բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի, բուսական և կենդանական օբյեկտների, դրանց որակական և քանակական ցուցանիշների, ապրելավայրերի, բնական պաշարների, տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վիճակի ռեժիմային դիտարկումների, գնահատման, արագ արձագանքման ու զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ. բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտի` տարածք, որի ստեղծման նպատակն է սահմանափակել (մեղմացնել) բացասական մարդածին ներգործությունը բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի, կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների վրա. բնության հատուկ պահպանվող տարածքի պետական կադաստր` տեղեկությունների և փաստաթղթերի անընդհատ լրացող համահավաք, որը ներառում է տվյալ տարածքի աշխարհագրական տեղաբաշխման, սահմանների, պահպանության ռեժիմի, կենսաբանական բազմազանության, բնական պաշարների վիճակի, բնօգտագործողների սեփականության ձևերի, գիտական, տնտեսական, սոցիալական և պատմամշակութային արժեքների քանակական ու որակական բնութագրերի վերաբերյալ տվյալներ. բնության հուշարձան՝ գիտական, պատմամշակութային և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ. էկոլոգիական հավասարակշռություն՝ բնության բաղադրիչների, բնական երևույթների և մարդածին գործոնների դինամիկ հավասարակշռություն, որն ապահովում է էկոհամակարգի երկարատև և կայուն գոյատևումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  1

էկոլոգիական միջանցք՝ էկոլոգիական ցանցի գործառնական բաղադրիչ՝ նպատակաուղղված բնական էկոհամակարգերի փոխկապակցվածության բարելավմանը և ցանցի ամբողջականության ապահովմանը. էկոլոգիական ցանց՝ տարբեր կատեգորիաների բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգ, որը համատեղում է պահպանության և օգտագործման գործառույթները՝ էկոլոգիական հավասարակշռության ապահովման նպատակով. էկոհամակարգ՝ միմյանց հետ փոխազդող կենդանի օրգանիզմների և դրանց բնակության անկենդան միջավայրի (հող, ջուր) գործառնական ամբողջություն. կենսաբանական բազմազանություն՝ ցամաքային, օդային և ջրային էկոհամակարգերի բաղադրիչներ համարվող կենդանի օրգանիզմների տարատեսակություն, որը ներառում է բազմազանությունը տեսակի շրջանակներում, տեսակների միջև և էկոհամակարգերի բազմազանությունը. կենսաբանական պաշարներ` մարդու համար փաստացի կամ հեռանկարային օգտակարություն և (կամ) արժեք ունեցող գենետիկական պաշարներ, օրգանիզմներ, դրանց մասեր, պոպուլյացիաներ և էկոհամակարգերի ցանկացած այլ կենսաբաղադրամասեր. կենսոլորտային տարածք՝ գիտական, ճանաչողական, գեղագիտական և տնտեսական բարձրարժեք լանդշաֆտների, էկոհամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների, ինչպես նաև բնական ու մարդածին տարբեր աստիճանի ներգործության ենթարկված տարածքների համակարգ, որտեղ գիտահետազոտական ուսումնասիրությունների և տարածաշրջանային համընդհանուր մոնիթորինգի հիման վրա ապահովվում են տարածաշրջանի կենսաբանական բազմազանության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումն ու կայուն զարգացումը. լանդշաֆտ` աշխարհագրական թաղանթի համասեռ տեղամաս, որը հարևան տարածքներից տարբերվում է երկրաբանական կառուցվածքի, ռելիեֆի, կլիմայի, հողաբուսական ծածկույթի և կենդանական աշխարհի ամբողջությամբ. հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք՝ տարածք, որտեղ հանդիպում են Հայաստանի Հանրապետության համար եզակի էկոհամակարգեր և վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչներ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  1

միջազգային նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք՝ միջազգային չափանիշներին համապատասխանող, միջազգային կանոնակարգերով ու ընթացակարգերով ընդունված բնության հատուկ պահպանվող տարածք, որտեղ հանդիպում են միջազգային նշանակության եզակի էկոհամակարգեր, դրանց բաղադրիչներ, և որտեղ իրականացվում է համընդհանուր էկոլոգիական մոնիթորինգ. պահպանման (բուֆերային) գոտի՝ բնության հատուկ պահպանվող տարածքը շրջափակող, սույն օրենքով սահմանված կարգով առանձնացված տարածք, որտեղ թույլատրվում է բնության հատուկ պահպանվող տարածքի էկոլոգիական համակարգերին և դրանց բնականոն զարգացմանը չվնասող տնտեսական գործունեություն. պետական արգելավայր՝ գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող տարածք, որտեղ ապահովվում են էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանությունը և բնական վերարտադրությունը. պետական արգելոց՝ գիտական, կրթական, պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային և (կամ) հանրապետական նշանակություն ունեցող տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության. տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք՝ տարածք, որտեղ հանդիպում են Հայաստանի Հանրապետության համայնքային նշանակության բնապահպանական արժեք ներկայացնող էկոհամակարգեր ու դրանց բաղադրիչներ: