Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները. 1. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են` 1) պետական քաղաքականության մշակումը և իրականացումը, ինչպես նաև օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմանում վերահսկողության ապահովումը, որը կարող է իրականացվել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով. 2) քաղաքաշինության բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացրած՝ նոր գերեզմանատների և գերեզմանների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերի սահմանումը (հաստատումը). 3) մասնավոր գերեզմանատան օգտագործման համար թույլտվություն (այսուհետ՝ թույլտվություն) ստանալու համար անհրաժեշտ պայմանների և պահանջների սահմանումը. 4) գերեզմանի տրամադրման և սպասարկման պայմանագրի, վերահուղարկավորման և վրահուղարկավորման թույլտվության, գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման մատյանների տիպային ձևերի սահմանումը. 5) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: |