FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  1

Օրենքի կարգավորման առարկան.
1. Սույն օրենքը կարգավորում է կոլեկտիվ ներդրումների հետ կապված հարաբերությունները և սահմանում (կանոնակարգում) է`
    1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդերի տեսակները և դրանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց, օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի և ներդրումային ֆոնդի պահառուների իրավական կարգավիճակը.
    2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի կազմավորման, գործունեության, կառավարման ու դադարեցման հետ կապված հարաբերությունները.
    3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդերի ներդրումային քաղաքականությանը ներկայացվող պահանջները.
    4) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերի վաճառքը.
    5) սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից վերահսկողության իրականացման և այդ պահանջների խախտման համար պատասխանատվության կիրառման կապակցությամբ ծագող հարաբերությունները.
2. Սույն օրենքով ներդրումային ֆոնդերի համար սահմանված դրույթները վերաբերում են հրապարակային ներդրումային ֆոնդերին, բոլոր տեսակի արժեթղթավորման ֆոնդերին, եթե կոնկրետ իրավական նորմի բովանդակությունում ուղղակի նշված չէ, որ այն վերաբերում է ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերին, կամ եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով.
3. Արժեթղթավորման և կենսաթոշակային ֆոնդերի առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  1

4. Ներդրումային ֆոնդի կառավարչի՝ որպես ֆինանսական խմբի անդամի գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: