Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 76 Դատական կարգադրիչի իրավունքները վերականգնելը. 1. Այն դատական կարգադրիչները, որոնք սահմանված կարգով ճանաչվել են դատական կարգադրիչների ծառայությունում անհիմն փոխադրված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ինչպես նաև ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչումի կամ պաշտոնում վերականգնման. 2. Դատական կարգադրիչների ծառայությունում փոխադրելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, ծառայությունից ազատելու հրամանը դատական կարգադրիչը կարող է բողոքարկել դատական կարգով համապատասխան հրամանն ստանալու օրվանից՝ մեկամսյա ժամկետում. 3. Դատական կարգադրիչների ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված դատական կարգադրիչի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածը. 4. Դատական կարգադրիչների ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված դատական կարգադրիչներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրանց չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար. 5. Այն դատական կարգադրիչները, որոնք ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանում են հատուցում, եթե այլ աշխատանքից ստացած ամսական եկամուտն ավելի քիչ է, քան զբաղեցրած պաշտոնին համապատասխանող դրույքաչափը: Հատուցումը վճարվում է նրանց` ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար: |