Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 159 Շուկայի չարաշահմանը վերաբերող դրույթների կիրառումը. 1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով, ապա սույն գլխի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված ցանկացած արժեթղթի, ինչպես նաև այն արժեթղթերի և դրանց հետ կապված հարաբերությունների վրա, որոնց համար հայցվում է թույլտվությունը կարգավորվող շուկայում առևտրին. 2. Սույն օրենքի 162-րդ հոդվածով սահմանված արգելքը կիրառվում է նաև այն արժեթղթերի նկատմամբ, որոնք թույլատրված չեն կարգավորվող շուկայում առևտրին, սակայն որոնց գինը կախված է (ածանցված է) նման շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերի գնից. 2.1. Սույն գլխի դրույթները տարածվում են նաև՝ 1) սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արժեթղթերի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա. 2) այն ածանցյալ ֆինանսական գործիքների վրա, որոնք հաշվի են առնվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արժեթուղթը գնելու կամ վաճառելու որոշում կայացնելիս. 3) այն ածանցյալ ֆինանսական գործիքների վրա, որոնցով գործարքները կարող են էական ազդեցություն ունենալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արժեթղթերի գնի վրա. 4) արտարժույթի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա. 3. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի կամ նրանց անունից հանդես եկող անձանց կողմից դրամավարկային, արժութային քաղաքականության իրականացման և պետական պարտքի կառավարման շրջանակներում կնքվող գործարքների վրա: |