Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ article 11 Մասնավորեցումից հետո ընկերության և նրա աշխատավորական կոլեկտիվի փոխհարաբերությունները. Եթե մասնավորեցվում է ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչև վեց ամիս ժամկետով կարող է սահմանափակել մասնավորեցված ընկերության նոր սեփականատերերի (սեփականատիրոջ) կամ նրանց (նրա) լիազորած մարմինների իրավունքը` փոփոխելու աշխատողների նվազագույն քանակը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Նոր սեփականատերն աշխատավորական կոլեկտիվի անդամների համաձայնությամբ կարող է փոխել աշխատողների նվազագույն քանակի վրա դրված սահմանափակումը: Այդ դեպքում աշխատանքից ազատվելը տեղի է ունենում սահմանված ժամկետից շուտ, և սեփականատերը պարտավոր է փոխհատուցել համաձայնություն տված աշխատողի կրած վնասը` վճարելով չաշխատած ժամկետի համար` ըստ տվյալ աշխատողի վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի: Մասնավորեցված օբյեկտի նոր սեփականատերերը կամ նրանց լիազորած մարմինները վեց ամսվա ընթացքում աշխատավորական կոլեկտիվի հետ կնքում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրեր: Մինչև նոր պայմանագրեր կնքելը գործում են նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերը: |