FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  29

Օտարերկրյա պետություններից ստացված խնդրանքի կատարման կարգը.
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, օտարերկրյա պետության համապատասխան մարմնից ստանալով գույքի հայտնաբերման և տեղեկատվության տրամադրման խնդրանք, կարող է ձեռնարկել սույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներով նախատեսված միջոցները հայցվող տեղեկատվությունը ստանալու և տրամադրելու նպատակով.
2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և դրա առնչությամբ կիրառված ապահովման միջոցների մասին օտարերկրյա դատարանի ակտերը ճանաչվում են փոխադարձության հիման վրա, որը համարվում է գոյություն ունեցող, քանի դեռ չի ապացուցվել հակառակը.
3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստանալով գույքի բռնագանձման, դատական հրամանի կամ գույքի առնչությամբ ապահովման միջոցների կիրառման խնդրանքը և այդպիսի օտարերկրյա դատական ակտի ճանաչման և կատարման համար անհրաժեշտ տվյալները և փաստաթղթերը, հայցվող դատական ակտը ճանաչելու և դրա կատարումը թույլատրելու մասին դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխով սահմանված կարգով.
4. Կայացված որոշման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն անհապաղ հայտնում է օտարերկրյա պետության համապատասխան մարմնին.
5. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին կամ սույն օրենքին համապատասխան՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված խնդրանքի կատարումը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին կամ այլ պատճառներով անհնար է, ապա օտարերկրյա պետության համապատասխան մարմինը ծանուցվում է խնդրանքի կատարման անհնարինության և դրա պատճառների մասին: