FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  30

Հիմնադրամների միաձուլումը.
1. Հիմնադրամների միաձուլում է համարվում նոր հիմնադրամի ստեղծումը` նրան երկու կամ ավելի միաձուլվող հիմնադրամների իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող հիմնադրամների դադարմամբ.
2. Միաձուլվող հիմնադրամները կնքում են միաձուլման մասին պայմանագիր: Միաձուլման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է հաստատի նաև միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտը, միաձուլման կարգն ու պայմանները.
3. Միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամը հիմնադրելու որոշումը կայացնում են միաձուլվող հիմնադրամների բոլոր հիմնադիրները սույն օրենքով սահմանված կարգով՝ միաձուլման պայմանագրում նշված ժամկետներում: Որոշմամբ պետք է հաստատվեն նաև միաձուլման պայմանագիրը (պայմանագրերը) և փոխանցման ակտերը.
4. Հիմնադրամների միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված հիմնադրամին՝ փոխանցման ակտին համապատասխան.
5. Միաձուլմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին: