Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 Օրենսդրության խախտումները. Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել, եթե՝ ա) վարկային կազմակերպությունը ֆինանսական գործառնություններ է իրականացրել օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով. բ) խախտվել են վարկային կազմակերպությունների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները. գ) խախտվել են հաշվեկշռի, ֆինանսական հաշվետվությունների, այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները, (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տվյալներ. դ) վարկային կազմակերպությունը չի կատարել սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված՝ Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականը. ե) խախտվել են սույն օրենքի, վարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաև վարկային կազմակերպության ներքին իրավական ակտերի պահանջները. զ) խախտվել են վարկային կազմակերպության մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները: |