FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ.
1. Ընկերության հիմնադիրներ կարող են հանդիսանալ նրա հիմնադրման մասին որոշում ընդունած ֆիզիկական և իրավաբանական անձինք, բացառությամբ այն անձանց, որոնց մասնակցությունն Ընկերությունում օրենքով արգելված կամ սահմանափակված է.
2. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները կարող են լինել Ընկերության բաժնետեր` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն հանդես գալ որպես Ընկերության բաժնետերեր.
3. Ընկերության հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչև Ընկերության պետական գրանցումը ծագած` նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար: Ընկերությունը պատասխանատվություն է կրում իր ստեղծման հետ կապված հիմնադիրների պարտավորությունների համար միայն այն դեպքում, եթե նրա ստեղծման վերաբերյալ հիմնադիրների գործունեությունը հավանության է արժանանում ժողովում.
4. Օտարերկրյա անձինք կարող են հիմնադրել Ընկերություն և անդամակցել նրան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար իրավունքներով: Օտարերկրյա անձանց մասնակցությամբ Ընկերությունների ստեղծման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով: