FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  48

Կանխավճարները.
1. Կանխավճարներ են համարվում առաջիկայում վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին կատարված և վճարողի կողմից կոնկրետ ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի կոնկրետ տեսակների և գումարների կտրվածքով չհստակեցված դրամական միջոցները (փողը), եթե անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանվում է այդպիսի կանխավճարների կատարում.
2. Անդամ պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել կանխավճարների օգտագործման հնարավորություն՝ անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման, մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովման, ինչպես նաև սույն Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետում և 71-րդ հոդվածի 1-ին կետում նշվածներից բացի այլ վճարումների հաշվին, որոնց գանձումն այդ անդամ պետության օրենսդրությամբ վերապահված է մաքսային մարմիններին: Այն դեպքում, երբ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային վճարները գանձելու պարտավորությունը դրված է այլ պետական մարմինների վրա, անդամ պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել այլ այնպիսի վճարների հաշվին կանխավճարների օգտագործման հնարավորություն, որոնք նշված չեն սույն Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետում և 71-րդ հոդվածի 1-ին կետում, և որոնք գանձելու պարտավորությունը դրված է այդպիսի պետական մարմինների վրա:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  48

3. Կանխավճարները կատարվում են այն անդամ պետության արժույթով, որի տարածքում այդ կանխավճարները ենթադրվում է, որ օգտագործվելու են մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու նպատակով, իսկ եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով նախատեսվում է մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարել այն անդամ պետության արժույթից տարբերվող այլ արժույթով, որի տարածքում ենթադրվում է, որ այդ կանխավճարներն օգտագործվելու են մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու նպատակով, ապա այդպիսի միջազգային պայմանագրերով սահմանված արժույթով.
4. Որպես կանխավճարներ տրված դրամական միջոցները (փողը) համարվում են կանխավճարները կատարած անձի սեփականությունը և չեն կարող դիտվել որպես մաքսային վճարներ, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր կամ որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում, որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, սույն հոդվածի 2-րդ կետում նշված այլ վճարները վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցներ (փող)՝ այնքան ժամանակ, մինչև կանխավճարներ կատարած անձն այդ մասին կարգադրություն չտա մաքսային մարմնին կամ մաքսային մարմինը բռնագանձում չտարածի կանխավճարների վրա: Որպես կանխավճարներ կատարած անձի կարգադրություն է դիտարկվում նրա կողմից կամ նրա անունից մաքսային հայտարարագիր կամ կանխավճարների գումարների վերադարձի մասին դիմում ներկայացնելը կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այլ գործողությունների կատարումը, որոնք վկայում են այդ անձի՝ իր դրամական միջոցները (փողը) որպես մաքսային վճարներ, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր կամ որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում օգտագործելու մտադրության մասին:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  48

5. Կանխավճարները կատարած անձի կողմից անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմին ներկայացված դիմումի հիման վրա այդ մաքսային մարմինը կանխավճարները կատարած անձին ներկայացնում է որպես կանխավճարներ մուտքագրված դրամական միջոցները (փողը) ծախսելու մասին հաշվետվություն՝ այն ժամանակահատվածի համար, որը չի գերազանցում կանխավճարները վերադարձնելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող ժամկետը: Կանխավճարները կատարած անձի դիմումի ձևը և մաքսային մարմին այն ներկայացնելու կարգը, ինչպես նաև նշված հաշվետվության ձևը, մաքսային մարմնի կողմից այն ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ.
6. Կանխավճարների գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է սույն Օրենսգրքի 67-րդ հոդվածին համապատասխան.
7. Կանխավճարների չպահանջված գումարների տնօրինումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
8. Կանխավճարների կատարման կարգը և ձևերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: