Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 156 «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ դրանց օգտագործման պայմանները. 1. Ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝ 1) ապրանքների պիտանիության և (կամ) իրացման ժամկետը դրանց մաքսային հայտարարագրման օրվա դրությամբ, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան, կազմում է 180 օրացուցային օրից ավելի. 2) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան. 2. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմաններն են՝ 1) ապրանքները մաքսային պահեստում տեղավորելը և մաքսային պահեստում դրանց գտնվելը, իսկ սույն Օրենսգրքի 155-րդ հոդվածի 4-րդ կետում նշված ապրանքները՝ այն վայրերում, որոնք նշված են ապրանքները մաքսային պահեստ չհանդիսացող վայրում պահելու մաքսային մարմնի թույլտվության մեջ. 2) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը պահպանելը. 3) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կապված գործողություններ կատարելիս սույն Օրենսգրքի 158-րդ հոդվածի դրույթները պահպանելը: |