Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 340 Մաքսային հսկողություն անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների, մաքսային մարմինների կողմից հարցումը, պահանջելը և ստանալը. 1. Մաքսային հսկողություն անցկացնելիս՝ մաքսային մարմիններն ունեն հարցում անելու իրավունք, իսկ սույն Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ իրավունք ունեն պահանջելու հայտարարատուից, փոխադրողից, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանցից և այլ անձանցից մաքսային հսկողություն անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացնել, ինչպես նաև սահմանելու դրանց ներկայացման ժամկետը, որը պետք է բավարար լինի հարցվող (պահանջվող) փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնելու համար. 2. Հարցվող (պահանջվող) փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ցանկը որոշվում է մաքսային մարմնի կողմից՝ ելնելով ստուգվող փաստաթղթերից և (կամ) տեղեկություններից, հաշվի առնելով գործարքի պայմանները, ապրանքի բնութագրերը, դրա նշանակությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ. 3. Մաքսային մարմնի կողմից սահմանված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնելու մասին հարցման (պահանջի) մեջ նման փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել այն անձի պատճառաբանված դիմումի հիման վրա, ում հարցում է (պահանջ է) ուղարկված, այդ թվում՝ կորցրած փաստաթղթերը վերականգնելու համար: Ժամկետը, որով երկարաձգվում է փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացումը, որոշվում է՝ ելնելով այն անձի դիմումից, որին ուղարկվել է հարցումը, սակայն այն չպետք է գերազանցի փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնելու՝ մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալու օրվանից 2 ամիսը. 4. Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ձևով մաքսային հսկողություն անցկացնելու ժամանակ մաքսային մարմինը պահանջում է փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները սույն Օրենսգրքի 325-րդ հոդվածին համապատասխան, բացառությամբ՝ սույն Օրենսգրքի 326-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, երբ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները պահանջվում են սույն հոդվածին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 340 5. Մաքսային մարմինների կողմից պահանջված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների կամ դրանց պատճենների, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերի թղթային պատճենների տեսքով, եթե մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված չէ փաստաթղթերի բնօրինակների պարտադիր ներկայացումը: Փաստաթղթերի ներկայացված պատճենները պետք է վավերացված լինեն դրանք ներկայացրած անձի կողմից: Մաքսային մարմիններն իրավունք ունեն ստուգելու ներկայացված փաստաթղթերի պատճենների համապատասխանությունը դրանց բնօրինակներին: Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերը կազմված են այն անդամ պետության պետական լեզվից տարբեր՝ մեկ այլ լեզվով, որի մաքսային մարմինն է հարցում արել փաստաթղթերը, դրանք ներկայացրած անձինք պարտավոր են մաքսային մարմնի պաշտոնատար անձի պահանջով ապահովելու նշված փաստաթղթերի թարգմանությունը. 6. Հայտարարատուն, փոխադրողը, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձինք և այլ անձինք պարտավոր են մաքսային մարմիններ ներկայացնել մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները՝ բանավոր, գրավոր և (կամ) էլեկտրոնային տարբերակներով. 7. Մաքսային մարմիններն իրավունք ունեն անդամ պետությունների պետական մարմիններից, ինչպես նաև անդամ պետությունների այլ կազմակերպություններից պահանջելու և ստանալու մաքսային հսկողություն անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 8. Մաքսային հսկողության անցկացման համար մաքսային մարմինները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն ստանալու բանկերից և ոչ բանկային վարկային (ֆինանսավարկային) կազմակերպություններից և բանկային գործառնությունների առանձին տեսակներ իրականացնող կազմակերպություններից փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ իրականացվող գործարքների դրամական գործառնությունների վերաբերյալ: |